Զինված հարձակում Աֆղանստանում․ կա 16 զոհ

Ավելի քան 16 աֆղանստանի զինվորականներ և ոստիկաններ մահացել են «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման հետևանքով։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Գրոհայինները հարվածներ են հասցրել Նանգարհար նահանգի Հոգյանի բնակավայրում։ Զոհվել է 16 մարդ։ Հոսպիտալացվել են մի քանի զինվորականներ։
Հոսպիտալացվածների թիվը հստակեցվում է։ Ընդգծենք, որ Աֆղանստանի իշխանությունների ու «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հանդիպումը պիտի կայանա վաղը։