Ասֆալտին կփռվեն արդեն իմոնք
Սպորտային կարիերան հանուն քաղաքականության զրոյացրած սպորտսմեն Արսեն Ջուլֆալակյանը լքում է Փաշինյանի քաղաքական հենարանը:
Նա դա անում է հենց այն ժամանակ, երբ ակտիվորեն հասարակությունը պահանջում է այդ նույն քաղաքական թիմի առանցքային և սկանդալային անդամ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Թե ինչու որոշեց Ջուլֆալակյանը հեռանալ հիմա, և ոչ թե մի քանի ամիս առաջ, հեռանալուց հետո էլ հրապարակավ հայտարարել, որ սկզբունքային անհամաձայնություններ ունի Արայիկ Հարությունյանի հետ, լուրջ վելուծության կարիք ունի:
Այդ վերլուծությունը կբացի շերտեր, որոնց տակ էլ թաքնված է ռեալ պոլիտիկը, որը ամեն գնով թաքցնում են քայլարածները։
Այո, պատահական չի ընտրված Ջուլֆալակյանի հեռացումն ու հեռացման տեքստը, այն ջուր է լցնում այն շերտերի բողոքի ակցիաներին, որոնք պահանջում են Հարությունյանի հրաժարականը։ Տարօրինակ զուգադիպությամբ Լուսավոր Հայաստան խմբակցությունը այսօր հայտարարեց, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի դիմաց իրականացվելու է բողոքի ակցիա` ի աջակցություն նույն օրը ԱԺ լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի։
Պատահական համընկնում է սա, թե ոչ, թողնում ենք ընթերցողի դատին՝ արձանագրելով, որ Արայիկ Հարությունյանի հեռացումն առավել քան իրատեսական է, իսկ թիմի առանցքային նախարարի հեռացումը լրջագույն հակահարված է լինելու Փաշինյանի կերտած բուրգին։ Չի բացառվում, որ Ջուլֆալակյանի հաժարականին հետևեն նաև այլ քայլարածների հեռցումներ, ինչը բերելու է Նիկոլի քաղաքական հենարանի փլուզման։
Կկարողանա՞ կանխել փլուզումն ամենայն հայոց վարչապետը, այն էլ երկրում խորացող դժգոհությունների ու վարկանիշի անկման ֆոնին, ցույց կտա ժամանակը, սակայն փաստենք, որ Ջուլֆալակյանի հեռացումն այս փուլում փրկություն է դառնալու Նիկոլի համար, եւ զոհաբերելով Արայիկին, նրա ուսերին կբարձի ողջ պատասխանատվությունը:
Ժամանակը հատել է, հիմա վարչապետն իր դեմքը փրկելու համար արդեն ասֆալտին կփռի իր թիմակիցներին:
NewsPress.am