Անգլիայում դպրոցական ավտոբուս է վթարի ենթարկվել․ կան տուժածներ
Անգլիայի հարավում գտնվող Հեմպշիր քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորվել են դպրոցականներ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Դպրոցական ավտոբուսը բախվել է կամուրջի պատնեշին։ Նշվում է, որ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի վայր են ժամանակ փրկարարներն ու բժիշկները։
Տուժածներին օգնություն են ցուցաբերել տեղում։ Երեխաների ծնողներին հայտնել են կատարվածի մասին։