Մահացել է ամերիկացի երաժիշտ Ռոնալդ Բելլը
Մահացել է ամերիկացի երաժիշտ, կոմպոզիտոր Ռոնալդ Բելլը։ Այս մասին տեղեկանում ենք Variety գործակալությունից։
69-ամյա երաժիշտը մահացել իր տանը։ Նրա մահվան պատճառը դեռ չի նշվում։ Երաժիշտն ունի 10 երեխա և թոռնիկ։
Բելլը հիմնել է Kool The Gang խումբն իր եղբոր՝ Ռոբերտի հետ։ Խմբի երգերը հնչել են մի շարք հայտնի ֆիլմերում։