Հնդկաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 95 հազար մարդ
Վերջին 1 օրում Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 95,7 հազար դեպք։ Սա երկրում պանդեմիայի բռնկման պահից ի վեր մեկ օրվա վարակակիրների ամենաբարձր թիվն է։
Հնդկաստանը աշխարհի կորոնաաղյուսակում 2-րդն է, որտեղ կա 4,46 միլիոն վարակակիր։ Երկրում վարակից մահացել է 75 հազար մարդ։
Միայն վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է 1172 մարդ։