Մեմֆիս Դեպայը «Բարսելոնայից» զանգ չի ստացել
Ֆրանսիական «Լիոնի» սպորտային տնօրեն Ժունինյոն խոսել է Մեմֆիս Դեպայի «Բարսելոնա» հավանական տեղափոխության մասին․ «Մենք չենք ստացել պաշտոնական առաջարկ «Բարսելոնայից»։
Մինչև վնասածք ստանալը Դեպայը պայմանագրի երկարաձգման առաջարկ է ստացել թիմի նախագահ Օլասայից, սակայն նա ժամանակ է խնդրել»։ Ժունինյոն ընդգծել է, որ մինչև հավաքական մեկնելը Դեպայն իրենց ասել է, որ «Բարսելոնայից» հեռախոսազանգ չի ստացել։
Ընդգծենք, որ վերջին օրերին իսպանական սպորտային մամուլն ակտիվորեն գրում է, որ Ռոնալդ Կումանը ամեն կերպ փորձում է ձեռք բերել Մեմֆիս Դեպային։