Լաուտարո Մարտինեսը չի հեռանա «Ինտերից»․ Խավիեր Ձանետտի
Իտալական Ինտերի սպորտային տնօրեն Խավիեր Ձանետտին նշել է, որ թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կմնա ակումբում։
Նա մասնավորապես նշել է, որ արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», սակայն Լաուտարոն գիտի, որ խաղում է մեծ ակումբում։ «Նա գոհ է Իտալիայում իր կյանքից, սակայն այստեղ ապրելը հեշտ չէ։Մտածում եմ, որ նա ընթանում է ճիշտ ճանապարհով։ Նա մեր ներկան է, ապագան և ակումբն իրեն հարգում է»- նշել է Ձանետտին։
Ընդգծենք, որ ամբողջ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական ակումբը փորձում էր գնել Լաուտարո Մարտգինեսի տրանսֆերը։