Թաթարստանում այրվել է դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը
Թաթարստանի Չիստոպոլսկի նահանգում այրվել է դպրոցական ավտոբուսը։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ավտոբուսում եղել է 18 մարդ, որոնցից 16-ը երեխա։ Ընթացքի ժամանակ սկսվել է այրվել ավտոբուսի շարժիչը։ Վարորդը գործել է արագ և օպերատիվ։
Արդյունքում բոլոր երեխաներն էվակուացվել են։ Այս պահին պարզվում են ավտոբուսի այրման հանգամանքները։