Սպանվել է ամերիկացի բռնցքամարտիկ Դեննի Գոնսալեսը
ԱՄՆ-ում սպանել են 22-ամյա բռնցքամարտիկ Դեննի Գոնսալեսին: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում՝ սեպտեմբերի 7-ին: Մարզիկին փողոցում մոտեցել է մի անծանոթ մարդ և կրակել: Ստացած վիրավորումից Գոնսալեսը մահացել է:
Բռնցքամարտիկի հետ եղած երկու դեռահասներ վիրավորվել են և հոսպիտալացվել: Սպանության պատճառն ու այլ մանրամասները դեռ հայտնի չեն: Ընդգծենք նաև, որ Գոնսալեսը հանդիսանում է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզերի թիմի անդամ: