Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում հեղինակեց 101 գնդակ
Ազգերի լիգայի խաղարկությունում Պորտուգալիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Շվեդիայի ընտրանուն։ Հանդիպմանը դուբլով աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։
Այդ գոլերից հետո Ռոնալդուն դարձավ հավաքականների պատմության մեջ 2-րդ լավագույն ռմբարկուն։
Այսպիսով պորտուգալացին հետ է մնում միայն իրանցի Ալի Դաեիից, ով իր երկրի հավաքականի կազմում հեղինակել է 109 գնդակ։