ԱՄՆ-ում ոստիկանության աշխատակիցը կրակել և վիրավորել է աուտիզմով հիվանդ դեռահասին
Ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքում ոստիկանը կրակել է աուտիզմով տառապող դեռահասի վրա այն բանից հետո, երբ տղայի մայրը զանգահարել է 911 ՝ հաղորդելով, որ երեխան նյարդային նոպայի մեջ է։
Այս մասին հայտնում է տեղական KUTV հեռուստատեսությունը: Ոստիկանության խոսնակի խոսքով սպիտակամորթ դեռահասը «զենքով սպառնացել է որոշ մարդկանց»: Տղան փորձել է փախչել ոստիկանությունից: Կարճ հետապնդման ընթացքում ոստիկանության աշխատակիցը զենք է հանել ու կրակել դեռահասի վրա։ Պատանին տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
13-ամյա տղայի մայրը պատմել է, որ ոստիկանությունը մի քանի անգամ կրակել է իր որդու ՝ Լինդեն Քեմերոնի վրա: Նրա խոսքով ՝ Լինդենը հրազենային վնասվածքներ է ստացել ուսի, կոճի, աղիների և միզապարկի շրջանում: Հիշեցնենք, որ վերջին շրջանում ամերիկացիները բացասաբար են վերաբերվում երկրի ոստիկաններին։ Այդ ամենը սկսվեց սևամորթ Ֆլոյդի մահվանից հետո։