Իլոն Մասկը 1 օրում կորցրել է 16,3 միլիարդ դոլար
Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը դուրս է մնացել աշխարհի 5 ամենահարուստ մարդկանց ցանկից։ 24 ժամում Մասկը կորցրել է 16,3 միլիարդ դոլար։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Այս պահին Մասկի կարողությունը կազմում է 82,2 միլիարդ դոլար և ցուցանիշով նա աշխարհում 6-րդն է։ Միլիարդատիրոջ կարողության նման կտրուկ անկումը պայմանավորված է Tesla-ի բաժնետոմսերի անկմամբ: Երեքշաբթի օրը էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության բաժնետոմսերը կորցրեցին իրենց արժեքի մեկ հինգերորդ մասը ՝ 21.06% -ով իջնելով մինչև $ 330,21 դոլար:
Ընդգծենք, որ այս պահին աշխարհի ամենահարուստ մարդը Amazon ընկերության սեփականատեր Ջեֆֆ Բեզոսն է, ում կարողությունը կազմում է 186 միլիարդ դոլար։