Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Վազող տողեր

Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել համայնքապատկան՝ Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու և եղբոր կողմից ընդհանուր՝ 2782,55 քմ տարածքով շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար՝ նպատակ ունենալով դրանք հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ներառել վերջիններիս սեփականության ֆոնդում:

Մհեր Սեդրակյանը, վերոնշյալ ինքնակամ կառուցված անօրինական շինությունները և զբաղեցրած հողամասն օրինականացնելու ու դրանց նկատմամբ նախ՝ համայնքի, ապա՝ որդու և եղբոր սեփականության իրավունքը գրանցելու համար, 2004թ. մայիսի 27-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ միաժամանակ տրամադրելով ապօրինի կառուցված ինքնակամ շինությունների վերաբերյալ չափագրական տվյալներ: Վերոգրյալի հիման վրա ՀՀԿԱ ԱԳԿՊ կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից կազմված հատակագիծը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան, որից հետո ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կարգավիճակի մասին Երևանի քաղաքապետի՝ 2004թ. հուլիսի 19-ի թիվ 1319-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Վարդավառի զբոսայգու և Վարդավառի լճի տարածքում կառուցված ինքնակամ շինությունների նկատմամբ ճանաչվել է Էրեբունու թաղապետարանի սեփականության իրավունքը: Այնուհետև՝ 2004թ. օգոստոսի 5-ին, Էրեբունու թաղապետարանի դիմումի հիման վրա՝ կատարվել է վերը նշված անշարժ գույքի բաժանում 5 մասի, իսկ 2004թ. օգոստոսի 6-ին կատարվել է բաժանված գույքերի նկատմամբ Էրեբունու թաղապետարանի իրավունքների պետական գրանցում:

Մ.Սեդրակյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ. հողատարածքը օտարել է որդուն և եղբորը, որի արդյունքում նշված 12035.5քմ. ընդհանուր մակերեսով հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: