Բուլղարիայում այրվել է Ստամբուլ մեկնող զբոսաշրջային ավտոբուսը
Թրակիայի մայրուղով Սոֆիայից Ստամբուլ ուղեւորվող զբոսաշրջային ավտոբուսը հրդեհվել է։ Այս մասին հայտնում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան Բուլղարիայի մայրաքաղաքի մոտակայքում: Հաղորդվում է, որ մեքենան շարժման ընթացքում հրդեհվել է: Նրա ուղեւորները Թուրքիայի քաղաքացիներ էին: Նրանք հաջողությամբ տարհանվել են: Միաժամանակ ամբողջությամբ այրվել է զբոսաշրջիկների ուղեբեռը:
Վիրավորների և մահացածների մասին տեղեկություններ չեն ստացվել: