Կալիֆոռնիայում գրանցված հրդեհների մասշտաբները պատմական ամենաբարձր ցուցանիշն են
Լոս-Անջելեսում գրանցվել է ջերմաստիճանի ռեկորդային թիվ։ Այս թվերի արդյունքում ԱՄՆ-ում մեծացել են անտառային հրդեհների մասշտաբները։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Տարեսկզբից ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների ընդհանուր մակերեսը ավելացել է ՝ կազմելով 881,4 հազար հա: Այս ցուցանիշը գերազանցեց առավելագույնը, որը սահմանվել էր 2018-ին, երբ ԱՄՆ-ի այս նահանգում անտառային հրդեհների տարածքը կազմում էր 793,2 հազար հա:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Լոս-Անջելեսում գրանցվեց 49,4 աստիճան տաքություն, որը ամենաբարձրն էր քաղաքի ամբողջ պատմության մեջ։