Ինդոնեզիայի ափերի մոտ գրանցվել է 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
Սեյսմոլոգներն Ինդոնեզիայի ափերի մոտ գտնվող Բանդա ծովում արձանագրել են 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։
Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։ Սեյսմոլոգները նշել են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Ինդոնեզիայի Ամբոն քաղաքից 223 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ քաղաքում ապրում է ավելի քան 300 հազար մարդ։
Երկրաշարժը գրանցվել է 180 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգի և տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։