COVID-19-ի դեմ ստեղծված ռուսական պատվաստանյութերը երեխաների և մեծահասակների համար տարբեր կլինեն
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը կլինի երկու կատեգորիայի՝ երեխաների և մեծահասակների համար։ Այս մասին հաղորդում է Ria.ru կայքը՝ վկայակոչելով համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի բաժնի պետին՝ պրոֆեսոր Ալեքսանդր Բուտենկոյին։
Նա մասնավորապես նշել է․ «Կլինեն պատվաստանյութերի երկու կատեգորիաներ. Մեծահասակների և երեխաների համար: Երեխաների համար դա կլինի ավելի նուրբ և պակաս ռեակտոգեն: Երեխաների մարմնի քաշն ավելի քիչ է, քան մեծահասակներինը, ուստի նրանց դեղաքանակը կկրճատվի »։
Մասնագետը նշել է նաև, որ երեխաների մոտ իմունային համակարգը կարող է այնքան զարգացած չլինել, որքան մեծահասակի մոտ: Հիշեցնենք, որ օգոստոսին Ռուսաստանն աշխարհում առաջինը ստեղծեց կորոնավիրուսի պատվաստանյութը։