Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա ԻրանինՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետԱմասիայում փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»-ն Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել․ Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Թուրքական իշխանությունն է միշտ առաջ տարել Ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Արցախից բռնահանումից հետո ՀՀ-ում լույս աշխարհ են եկել 420 մանուկներ Նրանք, որ իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, պետք է պատասխանեն «ինչ անել» հարցին. Դանիելյան Պետությունը ոչ բարով ներկայացնող բարձրաստիճան այս պաշտոնյայի համար պաշտոնը անհագ հարստանալու համար է. Սողոմոնյան ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ դեսպան Փաշինյանի նյարդաջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները գիտեն՝ ինչի համար են այդտեղ. Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ, խեցգետիններին բաց են թողել լիճ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Ներսիսյան Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե կստեղծվի. հայտնի է կազմը Իրանական հարձակումն Իսրայելի դեմ խիստ անհամաչափ էր . Դևիդ ՔեմերոնՇղթայական ավտովթար՝ Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. մանրամասներ Stop Nikol. ՔԻՀԿ-ն կուսումնասիրի Վահագն Չախալյանին բերման ենթարկելու դեպքը ԵՊՀ ուսխորհուրդը նշում է հիմնադրման 30 ամյակը․ ՈՒՂԻՂԱլեն Սիմոնյանը հանձնարարեց իրավապահ մարմիններին Սամվելի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Նոյեմբերի 9-ի թղթի նախագծում Տավուշի գյուղերի հանձնման կետ կար, Նիկոլն ասել է՝ հանենք, ես կհանձնեմ (տեսանյութ) Սամվելը հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Մելիքյան Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել Երթևեկության փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Արմավիրում մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ և հարվածել միմյանց ՔՊ-ականի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է խուլիգանության մեղադրանքով Ապրիլի 16-ին պլանային կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱրա՛, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում. Րաֆֆի Ասլանյան Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում 5 հազար դրամանոց թղթադրամներ իրացրելու մեղադրանքովՄակրոնը կոչ է արել մեկուսացնել Իրանը«Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովինՍամվել Վարդանյանին տնից տարան բաժին. Արամ ՄանուկյանՏղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ«Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ Շարմազանով
Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Աշոտյան
Բանակին նման ծանր հարված հասցնելն այս իշխանության հակապետական դրսևորումներից է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)«Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց (տեսանյութ)Իրանը Իսրայելի վրա հարձակման մեջ մեղադրում է ԱՄՆ-ինՄովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորածՏղամարդն այցելել է տուժողի տուն, միասին խմել են, վիճել, ձեռքով սեղմել է 60-ամյա տղամարդու պարանոցը և հարվածներ հասցրել նրա դեմքին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Արագածոտնում կատարված սպանությունիցԱրմեն Չարչյանի հորեղբոր դուստրը մասնակցել է Աննա Հակոբյանի 1մլն դրամանոց բարեգործական ընթրիքին (լուսանկար)Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել ՂազախստանԻրանի և Ադրբեջանի սահմանին ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներԴոլարն ու եվրոն թանկացել են
Վազող տողեր

Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարությունը

Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վճռաբեկ դատարանը մինչ օրս վարույթ չի ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, ինչը տարօրինակ է եւ խնդրահարույց․ երկու ամիս սպասելու կարիք չկա, դատարանը պետք է անմիջապես վարույթ ընդուներ այն։

Փաստաբանները վիճարկում են Վերաքննիչ քրեական դատարանի ս․թ․ հունիսի 18-ի որոշման այն կետը, որտեղ նշվում է Քոչարյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հավանականության մասին։ Դատարանը գտել է, որ գրավի կիրառումը կարող է զսպել այդ ռիսկը եւ կիրառել է Հայաստանի համար աննախադեպ՝ 2 մլրդ դրամի չափով գրավ։

Ինչպես հայտնի է, Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել նաեւ գլխավոր դատախազությունը։ Փաստաբանական թիմը գտնում է, որ Վճռաբեկը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը, այն պետք է թողնի առանց քննության, որովհետեւ օրենքը դատախազությանը իրավունք չի վերապահել վճռաբեկ բողոք բերել խափանման միջոցների հետ կապված որոշումների դեմ։

Վերջին շրջանում շատ է շահարկվում նաեւ Վարչական դատարանի՝ երկրում առկա կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» ԲԿ-ում թողնելու մասին որոշումը։ Դատարանը բավարարել է պաշտպան Արամ Օրբելյանի հայցի ապահովման միջնորդությունը, թույլ տալով, որ համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը շարունակի մնալ հիվանդանուցում։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Քոչարյանին հիվանդանոցում պահելու հայցապահանջի մեջ չի նշվել, որ նրա առողջական վիճակը ծանր է։ Ներկայացված հայցը եւ հայցի ապահովման միջոցը վերաբերվել են այն խնդրին, որ համավարակի պայմաններում Քոչարյանին հիվանդանոցից ՔԿՀ տեղափոխելը կարող է դիտվել որպես անմարդկային վերաբերմունք, հաշվի առնելով նրա՝ ռիսկային խմբում գտնվելու փաստը»։