ԱՄՆ-ում 1 օրում գրանցվել է COVID-19-ով վարակի 31 հազար նոր դեպք
ԱՄՆ-ում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 31 հազար 395-ով։ 1 օրում մահացել է 403 մարդ։
Այս մասին տեղեկանում ենք երկրի լրատվական կայքերից։ 1 օր առաջ գրանցվել էր վարակի 44 հազար և մահվան 783 դեպք։ ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակի 6 միլիոն 277 հազար դեպք, որոնցից 188 հազարը մահացել են։
Ընդգծենք, որ վարակակիրների և մահացածների ցուցանիշով ԱՄՆ-ն աշխարհում առաջատարն է։