COVID-19-է հայտնաբերվել «Մանչեսթեր Սիթիի» երկու ֆուտբոլիստի մոտ
«Մանչեսթեր Սիթին» նշել է, որ թիմի ֆուտբոլիստներից երկուսի հանձնած կորոնավիրուսի թեստը ունեցել է դրական պատասխան։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ակումբի պաշտոնական կայքում նշվում է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Էմերիկ Լապորտի և Ռիհադ Մահրեզի մոտ։
Այս պահին ֆուտբոլիստները ինքնամեկուսացած են։ Նրանց մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների։