Լուիս Սուարեսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից:
Նշվում է, որ ուրուգվայցին վերջին շրջանում ակտիվորեն իտալերեն է սովորում, որպեսզի Իտալիա տեղափոխությունը հեշտ լինի։
Ընդգծենք, որ կատալոնական թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ծրագրերում Սուարեսը չի մտնում։