Գազի պայթյուն Բանգլադեշի մզկիթներից մեկում․ կա 12 զոհ և 50 վիրավոր
Ավելի քան 12 մարդ է մահացել, 50-ը վիրավորվել Բանգլադեշի մզկիթներից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է Dhaka Tribune-ն։ Տեղի պաշտոնյաների խոսքով ՝ մզկիթի տակով անցնում է գազատարը:
Ենթադրվում է, որ արտահոսող գազը լցվել է շենքը, և պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը փորձել է միացնել օդորակիչը: Տեղի ոստիկանության բաժանմունքի ղեկավար Ֆաթուլլահ Ասլամ Հոսեյնի խոսքով ՝ զոհերի մեծ մասի մոտ ախտորոշվել է ամբողջ մարմնի 60-70% այրվածքներ:
Պայթյունը տեղի է ունեցել մահմեդականների աղոթքից հետո։