Լիոնել Մեսսին հայտնել է, որ մնում է «Բարսելոնայում»
Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոսել է իր ապագայի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Արգենտինացին նշել է, որ կշարունակի հանդես գալ կատալոնական թիմի կազմում։
Օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ Մեսսին ցանկանում է լքել ակումբը ու տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Կատալոնական ակումբը Մեսսի տրանսֆերի դիմաց պահանջում էր 700 միլիոն եվրո։
Ավելի ուշ իսպանական լրատվականները գրեցին, որ Մեսսի հոր ու Բարտոմեուի հանդիպումից հետո արգենտինացին որոշել է մնալ ակումբում։