Իշխանությունը թող բախտը փորձի՝ դուրս գա փողոց, իրենցից շատերին ծեծելով լարելու են․ Պետրոսյան
Ուրեմն իրենք ինչքան են հասկանում իրենց ապիկար եւ թուլ լինելը, որ այդ հայտարարությունից ընկել են ցայտնոտի մեջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն, ինչպես 2015-ին, հիմա էլ գտնվում է այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ։
«Լիլիթ Մակունց, Ռուբեն Ռուբինյան, Մխիթար Հայրապետյան, լավ ամոթ է, գնացեք վախ չափողի մոտ։ Իրենք քաղաքական գործոններ չեն, որ ես իրենց արտահայտությունները մեկնաբանեմ։ Լիլիթ Մակունցը հատկապես քաղաքական գործոն չէ, նա Ազգային ժողովում պատահականորեն հայտնված մի ուսուցչուհի է, որի քաղաքական կարծիքները շատ քիչ են ինձ հետաքրքրում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։