Երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներ
Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 2 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Վնասվածքներ է ստացել 80-ամյա կին և 2-ամյա աղջնակ։ Ճապոնիայում Ֆուկուի նահանգում տեղի է ունեցել 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա։
Մասնագետները նշում են, որ ցունամիի վտանգ չկա։