Նյու-Յորքում ավտոմեքենան մխրճվել է ցուցարարների մեջ
Նյու-Յորքում մեքենան անցել է ցուցարարների միջով։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում պարզելու համար բոլոր մանրամասները։ Այս մասին տեղեկանում ենք WABC-ից։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Black Lives Matter շարժման մասնակիցների երթի ընթացքում։ Ամերիկյան հեռուստաալիքները հայտնում են, որ վարորդը մեքենայով մոտեցել է ցուցարարներին, ընթացքը դանդաղեցրել, ապա մեծ արագությունով հարվածել ցուցարարներին։
Դեպքի հետ կապված այլ մանրամանսեր այս պահին հայտնի չեն։