ԵՄ-ն Լուկաշենկոյին չի ընդգրկի պատժամիջոցների ցանկում
Եվրոմիությունը Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի ընդգրկի պատժամիջոցների ցուցակում։ Այս որոշման պատճառը Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի դիրքորոշումն է։ Այս մասին տեղեկանում ենք Welt-ից։
Նշված երկրները հայտարարել են, որ անհրաժեշտ է պահպանել կապը Բելառուսիայի ընտրված առաջնորդի հետ, չնայած այն բանին, որ Բելառուսիայիում տեղի են ունենում ցույցեր։ Եվրոպական այդ երեք երկրները վստահ են, որ Լուկաշենկոյին սև ցուցակում ընդգրկելը կխանգարի Մինսկի հետ երկխոսությանը։
Ընդգծենք, որ Լեհաստանն ու մերձբալթյան երկրները կողմ էին պատժամիջոցներին։