Այսօրվանից սկսում եմ շարք, որն անվանում եմ «Զրույցներ պետության մասին»․ Փաշինյան․ մաս 1 (տեսանյութ)Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ ՄիշելՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը«Мы тут не причем»․ Մոսկվան արդեն արձագանքել է պատերազմի սկսվելու մասին Փաշինյանի հայտարարությանըԵթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է. Թյուրքագետ
Շաբաթվա վերջին Բաքուն կարող է պատերազմ սկսել․ Փաշինյանը զգուշացրել է տավուշցիներին
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներԶախարովան արձագանքել է Պուտինին նախագահ չանվանելու Գերմանիայի ԱԳՆ-ի դիրքորոշմանըԳուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»Դամասկոսի վրա իսրայելական մի քանի հրթիռ է խոցվելՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներՎարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ էր բերել Արցախից․ Կապանի փրկարարական ջոկատում հանձնել է զինամթերքը (տեսանյութ) Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Նիգերն Իրանին ուրանի հանքավայրերի հասանելիություն է տրամադրել. The Wall Street JournalՎրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Ազատությո՛ւն քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին․ իրազեկման ակցիա Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է «խաղաղության գործընթացում» առկա խնդիրները
Վազող տողեր

21-ամյա բիզնեսմենը. ո՞վ է White Shorja-ի գրանցված սեփականատերը և ինչ առնչություն ունի Հայկ և Նաիրի Սարգսյանների հետ (լուսանկարներ)

Tert.am-ը գրում է.

Վերջերս սոցիալական ցանցերում տեսանյութեր տարածվեցին Սևանա լճի ափին գործող White Shorja կոչվող լողափի խնջույքից ու Գոռ Սուջյանի մենահամերգից, որին մասնակցում էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ընդ որում, նա այդ հաստատության աշխատանքային տարածքում էր՝ համակարգչի դիմաց:

Առերևույթ էր, որ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները խախտված են. բազմաթիվ մարդիկ՝ առանց դիմակների էին, հնչում էր կենդանի երաժշտություն ու չէր պահվում սոցիալական հեռավորություն:

Մամուլը գրեց, որ այդ լողափը պատկանում է հենց պատգամավոր Հայկ Սարգսյանին, Ոստիկանությունն ու Սննդի անվտանգության տեսչական մարմինը հաջորդ օրն այցելեցին նշված տարածք, Հայկ Սարգսյանը գրառում արեց, որ տուգանվել է 10 000 դրամով՝ դիմակ չդնելու համար, ինչպես նաև ներողություն խնդրեց պարետատնից ու քաղաքական թիմից:
Ինչ վերաբերում է բիզնեսն իրեն պատկանելու մասին լուրերին, Հայկ Սարգսյանը գրել էր, որ լողափն իրեն չի պատկանում, լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Ինչ վերաբերում է խախտումներին, ապա Սննդի անվտանգության տեսչությունը հայտարարեց, որ ամենախիստ պատիժն է սահմանվել. White Shorja հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով:

Իհարկե, բաց մնացին հետևյալ խախտումները. կենդանի երաժշտություն, տնտեսվարողին տուգանել՝ առանց դիմակի քաղաքացիներ տարածքում ունենալու համար, մենահամերգ կազմակերպելու համար և այլն:

Ինչևէ, Պետական եկամուտների կոմիտեի կայքում White Shorja անունով գրանցված տնտեսվարողի Tert.am-ը չգտավ, և հարցում ուղարկեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին, պարզելու համար, թե գրանցվա՞ծ է, թե ոչ ընկերությունը, ում անունով, երբվանից, հարկատո՞ւ է, թե ոչ:

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը, Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է. «Գրությամբ նշված «White Shorja» անվանումը կրող լողափում գործունեություն է իրականացնում անհատ ձեռնարկատեր Արտյոմ Արկադիի Մելքումյանը (ՀՎՀՀ 75451062, գրանցման համար 74.1132654), ով պետական հաշվառում է ստացել 18.06.2020թ֊ին և համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Անհատ ձեռնարկատերը 29.07.2020թ. դրությամբ ունի գրանցված վարձու աշխատողներ և ՀՀ Կառավարության սահմանված կարգով գրանցված նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենա, որով արտացոլվում է իրացման շրջանառությունը:

Գրությամբ խնդրարկված՝ վճարված հարկերի վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից պետական հաշվառման օրվանից հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետը դեռ չի լրացել՝ պայմանավորված անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկման հատուկ համակարգում գործունեություն իրականացնելով»:

Թե քանի գրանցված աշխատող ունի Արտյոմ Մելքումյանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարտադիր վճարների ցանկից պարզել չհաջողվեց, ՀՎՀՀ-ով որոնման արդյունքում կայքը որևէ տվյալ ցույց չի տալիս, ինչը, հավանաբար պայմանավորված է ՊԵԿ գրության մեջ նշված տնտեսվարող սուբյեկտի կողմից պետական հաշվառման օրվանից հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետը չլրանալու հանգամանքով:

 

Նշենք, որ Արտյոմ Մելքումյանը Նաիրի և Հայկ Սարգսյանների մտերիմ ընկերն է, նրա ֆեյսբուքյան էջը և վերջին շրջանում Հայկ և Նաիրի Սարգսյանների հետ հրապարակած համատեղ լուսանկարները սոցիալական ցանցերում վերջին երկու օրում հասանելի չեն, սակայն Tert.am-ը նախքան հարցման պատասխանը ստանալը ֆիքսել ենք նրանց համատեղ լուսանկարներից մի քանիսը, ինչպես նաև լուսանկարներ, որոնք արվել են 2016 և 2017 թվականներին և հասանելի են Արտյոմ Մելքոնյանի եղբոր ֆեյսբուքյան էջում:
Tert.am-ին հայտնի դարձավ, որ Արտյոմ Մելքոնյանը ճամբարակից է, նրանք ընտանիքներով վաղեմի ընկերներ են Սարգսյանների հետ: Արտյոմ Մելքոնյանը 21 տարեկան է, 2017-ին զորակոչվել է բանակ, 2019-ի հուլիսին զորացրվել, իսկ 2020 հունիսին արդեն Սևանի ամենախոշոր լողափի տերն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում