Վանաձորում նոր շարված սալահատակներն ամբողջությամբ մոլախոտով են պատվել (լուսանկարներ)
ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վանաձորի նորակառույց այգիները կրկին բարձիթողի վիճակում են։ Ամբողջությամբ նոր շարված սալահատակները պատված են մոլախոտերով, որոնք գալիք տարի հիմնովին կքանդեն սալահատակը։
Հուսով եմ՝ Վանաձորի քաղաքապետարանը անհապաղ միջոցներ կձեռնարկի այգիների պահպանման ուղղությամբ և համապատասխան թունաքիմիկատներով մշակման աշխատանքներ կտարվեն սալահատակները մոլախոտից ազատվելու համար»։