Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ էր բերել Արցախից․ Կապանի փրկարարական ջոկատում հանձնել է զինամթերքը (տեսանյութ) Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Նիգերն Իրանին ուրանի հանքավայրերի հասանելիություն է տրամադրել. The Wall Street JournalՎրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Ազատությո՛ւն քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին․ իրազեկման ակցիա Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է «խաղաղության գործընթացում» առկա խնդիրները Հայաստանի թիմը ՌԴ-ում՝ մաթեմատիկայի օլիմպիադայում, ոսկե ու բրոնզե մեդալների է արժանացել «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում․ ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկը»
Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցի ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը. Ոսկանյան ԱԺ-ում տեղի է ունեցել «ՔՊ» նիստ․ քննարկվել է Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը ՀՀ-ի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ հանդիպման մասին Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը
«Կոմայից դուրս գալուց հետո կտավ ու ներկեր ուզեց․ նախկինում դրանց հետ գործ չէր ունեցել»․ Վանաձորում բացվեց 2 քույրերի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութեր, լուսանկարներ)
ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան Աբովյանում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի
Հասարակություն

Ի՞նչ պետք է անի կինը առողջ լինելու համար. Գրիգոր Գրիգորյան

Կին ու մայր լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն ամուսնու և երեխաների, այլ նաև սեփական առողջության հանդեպ: Կանայք հաճախ անտեսում են իրենց առողջական խնդիրները, հետաձգում գինեկոլոգին այցելությունը այնքան մինչև խնդիրն ավելի չի բարդանում: Նրանք մոռանում են, որ առողջ կինը նաև երջանիկ ու գեղեցիկ կինն է, իսկ եթե երջանիկ է կինը, երջանիկ է նաև ընտանիքը: Կնոջ առողջությանը սպառնացող առավել հաճախ հանդիպող խնդիրների ու դրանց բուժման մասին Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ խոսել է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ, վիրաբույժ Գրիգոր Սերոբի Գրիգորյանի հետ:

Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնի գինեկոլոգիական թիմը զբաղվում է կանացի վերարտադրողական համակարգի հիվանդությունների կոնսերվատիվ բուժմամբ, ցանկացած բարդության բաց և լապարասկոպիկ վիրահատական միջամտություններով. «Կնոջ առողջական խնդիրները շատ են՝ միոմաների, կիստաների, աբսցեսների հեռացում, հեշտոցի պատերի իջեցման շտկում, արգանդային դիսֆունկցիոնալ արյունահոսություն, չբերություն և այլն: Բոլոր դեպքերում, անկախ բարձիթողիության աստիճանից, մենք կարողանում ենք գոհացուցիչ արդյունքներ գրանցել: «Արթմեդի» տեխնիկական զինվածությունը մեզ օգնում է նախ ճշգրիտ ախտորոշում ունենալ, երկրորդ՝ նորագույն մեթոդներով ու տեխնոլոգիաներով վիրահատություններ կատարել՝ կիրառելով լապարասկոպ, լազերային, էլեկտրական վիրադանակներ»:

Վիրահատության ենթակա խնդիրները շատ են. միոմաների, կիստաների, աբսցեսների հեռացում, դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություն, հեշտոցի պատերի իջեցում և այլն: Գինեկոլոգը կանգ է առնում հատկապես վերջինի վրա:

Շատ կանայք հազալիս կամ փռշտալիս մեզի անկառավարելի հոսք են ունենում: Ու պատճառը հենց հեշտոցի պատերի իջեցումն է: Ծննդաբերությունը, հետծննդաբերական պատռվածքները և կապանների թուլացումը նպաստում են, որ հեշտոցի պատերը իջնեն, դրանք էլ իջնելով ճնշում են միզապարկի վրա, որը լայնանում է, կախվում հեշտոցի հետ, ու միզապարկի լցվածությունը կանայք չեն զգում: Սա, իհարկե, տհաճ խնդիր է, որը խանգարում է կնոջը առօրյայում և սոցիալական ակտիվ կյանքում: Ու որքան էլ զարմանալի թվա, քիչ կանայք գիտեն, որ այս տհաճ խնդրից կարող են ազատվել: Իսկ այս խնդրից կանայք ոչ թե կարող են, այլ պետք է ազատվեն, -ասում է բժիշկ Գրիգորյանը, որովհետև բարձիթողի վիճակում այն արդեն առաջացնում է արգանդի արտանկում, ինչը ավելի ծավալուն վիրահատական միջամտություն է պահանջում. «Եթե ունենում ենք միայն հեշտոցի պատերի իջեցում, ապա կատարվում է հեշտոցի պատերի պլաստիկա, միզապարկը բարձրացնում ենք վերև, հատուկ ցանց ենք դնում և հեշտոցին տալիս օրիորդ վիճակի տեսք: Բայց եթե իջեցումը շատ է լինում, դրա հետ մեկտեղ կատարվում է լրացուցիչ վիրահատություն որովայնահատումով և արգանդը ֆիքսվում է դարավանդին»: Իհարկե, եթե կինը գոնե տարին մեկ անգամ գինեկոլոգին այցելելը սովորություն դարձնի, կխուսափի ոչ միայն այս, այլև շատ այլ բարդ միջամտություններից: Ամենամյա հետազոտությունները կնոջը օգնում են կանխարգելել դրանք ու պահպանել առողջությունը .«Կարևոր է հետազոտվելը՝ սկսած ՊԱՊ թեսթի հանձնումից. ՊԱՊ քսուքի օգնությամբ վաղ հայտնաբերվում են ոչ միայն նախաքաղցկեղային զարգացումները, այլև արգանդի պարանոցի լորձաթաղանթի բջիջների փոփոխությունները, այդ թվում սնկային, բորբոքային զարգացումները: Այդ թեստի շնոորհիվ մենք հայտնաբերում ենք տարբեր նոր սկսվող խնդիրներ, որոնք նաև կոնսերվատիվ են բուժվում են: Կարելի է ասել, որ ՊԱՊ քսուքը կանանց փրկություն է: Բայց պատահում է, որ հետազոտության պատասխանը ինչ-որ խնդիր է ցույց տալիս, բժիշկը տեղեկացնում է, որ պետք է բուժում սկսել, բայց քանի դեռ կինը գանգատներ չունի, հետաձգում է բուժումը»:

Համենայն դեպս որոշակի դրական առաջխաղացում գրանցվել է սեփական առողջության հանդեպ կանանց վերաբերմունքի մեջ, նրանք ավելի ուշադիր են ու ավելի հաճախ են դիմում գինեկոլոգներին. այդ է վկայում սեռավարակների և չբերությունների նվազումը. «Իհարկե պատահում են կոլպիտներ՝ հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումներ, որոնց առաջացման պատճառ կարող են լինել նաև սեռական ճանապարհով փոխանցվող բակտերիաները: Բնականաբար, այս դեպքում կնոջ հետ պետք է բուժվի նաև ամուսինը: Ուրախալի է, որ քչացել են չբերության խնդրով դիմող կանայք: Ընդհանարապես կանանց առաջնային չբերությունները ավելի քիչ են լինում, հիմնականում խնդիրը ամուսնու հետ է կապված լինում: Կինը ստեղծված է իդեալական: Նրա օրգանիզմն ունի ինքնակարգավորման հզոր մեխանիզմ, ինքն իրենով կարողանում է բալանսի գալ: Ու միայն շատ քիչ դեպքում, եթե կա խախտում, որը ինքնակարգավորման ենթակա չէ, անհրաժեշտ է լինում մեր օգնությունը: Բժիշկը լուրջ ու հիմնավոր մոտեցում պետք է ցուցաբերի: Կնոջ օրգանիզմը 2 հորմոնների՝ էստրոգեն և պրոգեստերոն, անընդհատ խաղ է, շղթայական կապով: Հենց խաղի այդ շղթայում է, որ կարող է ինչ-որ բան խախտվել: Փորձառու գինեկոլոգը անմիջապես կգտնի խախտված օղակը ու կշտկի: Ես ունեցել եմ և՛ առաջնային, և երկրորդային չբերություն ունեցող պացիենտներ, որոնք բուժվել են ու վայելել մայրանալու բերկրանքը: Իսկ դրանից մեծ ուրախություն ու ներքին բավարարություն բժշկի համար չի լինում»: Բժշկին ուրախացնում է նաև այն, որ ավելի ու ավելի շատ կանայք են սկսել նախընտրում այցելել տղամարդ գինեկոլոգի. «Եթե կինը դիմել է ինձ, ես ամեն ինչ անելու եմ, որ ճիշտ ու թիրախավորված օգնություն տրամադրեմ: Ընդհանրապես տղամարդ մասնագետին կանայք ավելի մեծ հավատով ու վստահությամբ են վերաբերվում», - կարծում է նա: