«Հրապարակ». Փաշինյանը հրահանգել է ամեն գնով քրգործ հարուցել Վանեցյանի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ տեղեկություն տարածվեց, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Ըստ մեր տեղեկությունների, այս փուլում խոսքը դեռեւս գնում է նյութեր նախապատրաստելու աշխատանքների մասին, որոնք, բնականաբար, ուղղորդվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։
Հրահանգը մեկն է՝ ամեն գնով քրեական գործ հարուցել եւ կանխել Վանեցյանի քաղաքական գործունեությունը։ Եվ ԱԱԾ-ն՝ Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ, լծվել է այս հրահանգի իրականացմանը։
Մենք տեղեկացանք, որ այսօր, ժամը 11-ին Արթուր Վանեցյանը ներկայանալու է նախկինում իր ղեկավարած հիմնարկ՝ ցուցմունք տալու, որից հետո պատասխանելու է լրագրողների հարցերին»: