Դիպուկահարի կրակոցից զոհված 29-ամյա Աշոտ Միքայելյանի հոգեհանգստին ներկա էին ԱԺ նախագահը, ՊՆ փոխնախարարը
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող 29-ամյա Աշոտ Միքայելյանի հոգեհանգիստը։
Հոգեհանգստի արարողությանը ներկան են եղել նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և ծառայակից ընկերները։