Կենտրոնական բանկի մոտից, բռնի ուժով, բերման է ենթարկվել 6 քաղաքացի (վիդեո)
ԿԲ շենքի մոտից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել «Ոչ վարկային թալանին» նախաձեռնող խմբի ղեկավար Մանուել Մանուկյանին։
Նախաձեռնության անդամները ԿԲ-ի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝պահանջելով քաղաքացիներին մեկ տարի ժամկետով տրամադրել վարկային արձակուրդ։
Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև ակցիայի մյուս մասնակիցներին՝ մոտ 5 քաղաքացու՝ ոլորելով նրանց ձեռքերը։