Իմ նկատմամբ հարուցված քրգործը 10 զոհի հետ որևէ կապ չունի. Ռոբերտ Քոչարյան
«Իմ նկատմամբ հարուցված քրեական գործը 10 զոհի հետ որևէ կապ չունի։ Դա հայտարարեց նաև քննչական մարմնի ղեկավարը»։ Այդ մասին իր տված հարցազրույցի ժամանակ ասա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նկատեց, որ իր քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։
«Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին, այն պարզ պատճառով, որ դա համարվում է նախաքննական գաղտնիք, որը տվյալ պահին, իմ կարծիքով, աբսուրդ է։ Եվ մենք բազմիցս դիմել ենք, նաև` հրապարակային, որ հանեն այդ գաղտնիությունը, և թե՛ մենք, թե՛ մեղադրող կողմը հնարավորություն ունենանք բարձրաձայն խոսելու այդ գործի էության մասին։ Չկա այդտեղ քրեական գործ, չկան հիմնավորումներ, այսպես ասենք` իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ»,֊ ասաց նախագահը։