Ես որոշում եմ կայացրել. Փաշինյանը Կոտայքի մարզպետին նշանակեց նախարար
Ես որոշում եմ կայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար: Այսօր Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Կոտայքի մարզպետի պաշտոնից նրա ազատումը պայմանավորված է դրանով:
«Այսօր համապատասխան միջնորդագիրը ես կստորագրեմ և կուղարկեմ Հանրապետության նախագահին, որը ստորագրվելուց հետո պարոն Պետրոսյանը կստանձնի նախարարի պարտականությունները»,- ասաց նա:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: