Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը քննարկման փուլում է․ պարետ
Այսօր Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը գնահատվում է որպես չափավոր բարդության աստիճանի, առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի է: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Նա հավելեց, որ արտակարգ դրության իրավական ռեժիմն ավարտվում է օգոստոսի 12-ին, քննարկման փուլում է դրա ժամկետները երկարացնելու հարցը: