ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 1244 մարդ
ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 61,6 հազար նոր դեպք, մահացել է 1244 մարդ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակի 4 միլիոն 352 հազար դեպք, որից 149 հազարը մահացել են։ Առողջացածների թիվը կազմում է 1,3 միլիոնի։
Ընդգծենք, որ վարակակիրների ու մահացածների ցուցանիշով ԱՄՆ-ն աշխարհում առաջինն է։