Ալյասկայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ տեղի է ունեցել 5,6 մագնիտուզ հզորությամբ երկրաշարժ։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Էպիկենտրոնը 41 կիլոմետր հեռու է եղել Սանդ-Պոինտ քաղաքից, որտեղ ապրում է մոտ 1000 բնակիչ։
Վիրավորների ու ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։ Ընդգծենք, որ վերջին ամիսներին Ալյասկայում գրանցվում են համեմատաբար շատ երկրաշարժեր։