Խնջույքի չեմ եղել, չեմ ողջագուրվել, դիմակ եմ կրել և անընդհատ ախտահանվել եմ. Մարիամ Փաշինյանի արձագանքը
ՀՀ վարչապետի աղջիկը` Մարիամ Փաշինյանն արձագանքել է մամուլի հրապարակմանն ըստ որի ինքը մասնակցել է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի լողափին կազմակերպված խնջույքին։ Նա ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրել է.
«Քանի որ կեղծիքն ու սուտը անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել. Մարտ ամսից ի վեր, ոչ մի միջոցառման/խնջույքի մասնակից չեմ եղել, ընկերներիս հետ չեմ ողջագուրվել, մարդաշատ վայրերում (տներ, խանութներ) չեմ եղել, դիմակ եմ կրել, և անընդհատ ախտահանվել եմ:
Նաև վարակակիր եմ եղել, չեմ իմացել այդ մասին, բայց բարեբախտաբար ոչ ոքի չեմ փոխանցել վարակը: Սա նաև կանոնները խիստ պահելու արդյունք է և ապացույց, որ դիմակների կրումը նվազեցնում է վարակի տարածումը: Կանոնները պահպանել եմ ոչ թե լրագրողներից պաշտպանվելու համար, այլ արել եմ ընտանիքիս, հարազատներիս ու հայրենակիցներիս համաճարակից պաշտպանելու համար:
Ու խնդրում եմ, դուք էլ հետևեք բոլոր հակահամաճարակային կանոններին, քանի որ միայն անհատական պատասխանատվության դեպքում է հնարավոր հաղթահարել այս ճգնաժամը»: