Մահացել է ամերիկացի դերասանուհին Ժակլին Սկոտտը
89 տարեկան հասակում Լոս- Անջելեսում մահացել է ամերիկացի դերասանուհի Ժակլին Սկոտտը։ Այս մասին տեղեկանում ենք The Hollywood Reporter-ից։
Դերասանուհու որդու՝ Էնդրյուի խոսքերով իր մայրը մահացել է բնական ճանապարհով։ Դերասանուհին իր կարիերան սկսել է որպես պարուհի։
Հետագայում նա դերերով հանդես է եկել թատրոնում և ֆիլմերում։