Իրանը զորավարժությունների ընթացքում արձակել է բալիստիկ հրթիռ
Պարսից ծոցի տարածաշրջանում զորավարժությունների ընթացքում իրանի ռազմական ուժերըստորգետնյա բալիստիկ հրթիռներ է արձակել: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ռազմական զորավարժություններ է սկսել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի արևմտյան մասում:
Ծովային և օդատիեզերական ուժերը, ինչպես նաև հրթիռային ստորաբաժանումներն ու անօդաչուները մասնակցում են «Մեծ մարգարեն - 14» կոչվող զորավարժություններին: Հրթիռները արձակվել են զորավարժության երկրորդ օրվա ընթացքում, որը մեկնարկել է չորեքշաբթի, հուլիսի 29-ին, հայտնում է գործակալությունը: