Բակո Սահակյանն արշավներ, ուխտագնացություն է կազմակերպում` նեղ ընկերական կազմով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը չի պարփակվել իր տանը, մեր տեղեկություններով՝ նա վերջին շաբաթներին արշավներ, ուխտագնացություն է կազմակերպում` նեղ ընկերական կազմով։
Մտադիր է հասարակական ակտիվություն դրսեւորել։
«Ուշի-ուշով հետեւում է նաեւ տարածաշրջանային զարգացումներին»,- ասաց նախկին նախագահի մերձավորներից մեկը։ Իսկ քաղաքական կյանքն այլեւս չի՞ գրավում նրան։ «Քաղաքական թեմաներով կխոսի խիստ անհրաժեշտության դեպքերում»։
Նշենք նաեւ, որ օրերս Արցախում իր հարկի տակ Բակո Սահակյանն ընդունել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Վերջինս Արցախ էր մեկնել անձնական նպատակներով, այնտեղ այցելել է հայրական օջախ, ընկերական հանդիպումներ է ունեցել Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակիչի, Արշավիր Ղարամյանի եւ այլոց մասնակցությամբ, զրուցել է Արցախի շուրջ եւ տարածաշրջանային զարգացումներից»: