«Հրապարակ». «Լիդիանն» ակտիվացել է. Ամուլսարն ամեն գնով բացելու են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նկատո՞ւմ եք` «Լիդիանը» խիստ ակտիվացրել է փիառ-կոմպոնենտը, նկարահանված ռոլիկները, որոնք արձանագրում են, որ Ամուլսարի՝ շրջակա միջավայրին պատճառելիք ռիսկերը խիստ կառավարելի են, պտտվում են նոն-ստոպ ռեժիմով. թերեւս նկատել եք նաեւ, որ քաղակտիվիստները, այսպես ասած` սորոսականները, դրսի հրահանգով հետ են քաշվել, մնացել է տեղացի պայքարողների փոքր խումբը` Ջերմուկից ու Գնդեվազից, որոնք ցայտնոտի մեջ են»,- ասաց մեր աղբյուրը: Որքա՞ն ժամանակ է, ինչ սորոսականները հետ են քաշվել։
«Մոտ 15 օր կլինի»:
Ինչո՞ւ։
«Իշխանությունների հետ դրսի ինվեստորները վերջնական «իտոգի» են եկել հանքը շահագործելու հարցում․ իշխանությունն ասել է` մենք դեմ չենք, դուրս մղեք ակտիվիստներին, նախորդ գիշերվա դեպքերը դրա «ապրոբացիան» էին՝ «Լիդիանը» փորձեց իր աշխատողներին մտցնել տարածք, ոստիկանները եկան-կանգնեցին մեջտեղը։ Փորձեր էլի կլինեն, ընդ որում՝ դարձյալ գիշերով»:
Կարո՞ղ է հանգեն բախումների:
«Չգիտեմ, կարծում եմ` ամեն գնով բացելու են»:
Ո՞վ է շահում դրանից՝ նախագահ Արմեն Սարգսյա՞նը։
«Չեմ կարծում»։
Այդ դեպքում ո՞րն է իշխանությունների շահը։
«Բյուջեն դատարկ է՝ «Լիդիանը» լուրջ հարկեր մուծող ընկերություն է»: