«Միլանը» ներկայացրեց իր նոր մարզաշապիկը
Մրցաշրջանն ավարտվում է և Եվրոպական թոփ ակումբները ցուցադրում են հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված իրենց նոր մարզաշապիկները։
Իտալական «Միլանը» ևս ներկայացրեց 2020-2021 մրցաշրջանի համար նախատեսված իր նոր մարզաշապիկը։ Ինչպես միշտ միլանյան թիմի նոր մարզաշապիկն աչքի է ընկնում իր գունային ու դիզայներական գեղեցկությամբ։
Թիմի մի շարք ֆուտբոլիստներ լուսանկարվել են նոր մարզաշապիկով։