Վեց քաղաքացիական անձ զոհվել է Հալեպում Թուրքիայի զինված ուժերի գնդակոծության արդյունքում
Սիրիայի Հալեպ քաղաքում թուրքական զինուժի գնդակոծության հետևանքով զոհվել է 6 խաղաղ բնակիչ։
Այս մասին տեղեկանում ենք Al Arabiya-ից։ Թուրքական հրետանու արձակած կրակից զոհված բոլոր 6 անդամները մեկ ընտանիքից են։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշեցին զինադադար մտցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում: