Թոմ Հենքսն ու իր կինը դարձան Հունաստանի քաղաքացիներ
2 անգամ «Օսկար» մրցանակը ստացած դերասան Թոմ Հենքսն ու իր կինը՝ Ռիտա Ուիլսոնը պաշտոնապես դարձան Հունաստանի քաղաքացիներ։
Այս մասին հայտնել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Նշենք, որ դերասանը իր հարցազրույցներում շատ է նշել, որ Հունաստանի մեծ երկրպագու է։
Հավելենք նաև, որ Հենքսի կինը՝ Ուիլսոնը մայրական կողմից ունի հունական արմատներ։