Վանդալները Կոլումբիայում ոչնչացրել են Վենեսեուելայի դեսպանատունը
Մի խումբ վանդալներ քանդել ու թալանել են Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում գտնվող Վենեսուելայի դեսպանատունը։
Այս մասին հայտնել է Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արրեսան։ Վենեսուելան Կոլումբիային մեղադրում է դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաները խախտելու մեջ, քանի որ Կոլումբիայի իշխանությունները առանց պաշտպանության են թողել դեսպանատունը։
Վենեսուելայի արտգործնախարարը Կոլումբիայի իշխանություններից բացատրություն է պահանջել կատարվածի մասով։