Դոնալդ Թրամփը ամերիկացիներին խոստացել է «ոսկե դար»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ամերիկայի բնակիչներին խոստացել է կորոնավիրուսի հաղթահարում և «Ոսկե դարի» սկիզբ։ Այս մասին Թրամփը գրառում է կատարել իր թվիթթերյան էջում։
Նա մասնավորապես գրել է․ «Մենք շուտով կհաղթենք վիրուսը և կմտնենք ոսկե դար, ավելի լավ, քան երբևէ»։
Այս ամենի հետ մեկտեղ Թրամփը խոսել է նաև ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերի և նախագահի թեկնածու Ջո Բայդենի մասին։