ԱՄՆ-ում փոթորիկը քանդել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցված պատի մի մասը (տեսանյութ)
ԱՄՆ-ում «Հաննա» անունով ուժեղ փոթորիկը ոչնչացրել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին կառուցված Դոնալդ Թրամփի պատի մի մասը։
Այս մասին հայտնում է The Daily Mail- ը: Համացանցում տեղադրվել են նաև կադրեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է քամու և անձրևի հետևանքով սահմանային պատի մի մասը քանդվում: Տեսանյութը դարձել է ինտենսիվ քննարկման առարկա համացանցում։
Մասնավորապես, պատի քանդումը համեմատվել է Նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու համար իրականացվող նախընտրական արշավի հետ: