Ռուս ռեփեր Տիմատին հեռացել է Black Star խմբից
Ռեփեր Տիմատին ինստագրամյան իր էջում հայտնել է, որ հեռանում է Black Star խմբից։ Ըստ Տիմատիի ՝ սա գործընկերների հավասարակշռված որոշում է, որոնք միասին ավելի քան 20 տարի են անցկացրել:
Տիմատին փոխաբերական իմաստով փորձել է բացատրել որոշման պատճառը։ Նա մասնավորապես նշել է․ «Տղաները ցանկանում են լինել Google, Amazon, բայց ես ավելի մոտ եմ Իլոն Մասկի գաղափարին»։
Ռեփերն ընդգծել է , որ կպահպանի իր բաժնեմասը, քանի որ համարվում է խմբի հիմնադիրներից, ինչպս նաև սեպտեմբերին լույս կտեսնի նրա նոր ալբոմը։